-
22.03.2025|
00:01
Խաղաղութեամբ Քով, Հոգի՛դ Սուրբ Աստուած ճշմարիտ, որ ի վեր է քան զամենայն միտս եւ զխորհուրդս, մխիթարեա՛ զանձինս ծառայից Քոց՝ ընդունելով զաղաչանս մեր: Անցո՛ ի մէնջ զցասումն պատուհասի յանցանաց մերոց բարերարութեամբ Քով:
-
21.03.2025|
00:01
Ի մերձենալ երեկոյիս համաբառնամք զձեռս մեր ի սրբութիւն, զոր ինչ մեղաք այսօր խորհրդով, բանիւ կամ գործով՝ ի յանկողինս մեր զղջանալով, խոստովան լինելով զգաղտնիս սրտից մերոց ծածկագիտիդ Աստուծոյ, յուսալով յողորմութիւն Քո: Եւ մեք միաբան գոչեսցուք. յիշեա՛ զմեզ, Տէ՛ր, յորժամ գաս արքայութեամբ Քով, եւ ողորմեա՛ մեզ:
-
20.03.2025|
00:01
Տէր Աստուա՛ծ մեր, Դու պահեա՛ զմեզ խաղաղութեամբ ի գիշերիս յայսմիկ եւ յամենայն ժամանակի:
-
19.03.2025|
00:01
Շնորհակալություն մատուցողը ինձ փառավորում է.
ու իր ճամփին զգուշություն անողին
պիտի ցույց տամ Աստծո փրկությունը:
-
18.03.2025|
00:01
Երանի այն մարդուն, որ իր հույսը Տիրոջ վրա է դնում
ու չի նայում հպարտներին ու ստության հետևից գնացողներին:
-
17.03.2025|
00:01
Շնորհակալ եմ Տեր Աստված, քո տված ամեն շնչի համար:
-
16.03.2025|
00:01
Բարերար եւ բազումողո՛րմ Աստուած, Քո անմոռաց գիտութեամբդ եւ անբաւ մարդասիրութեամբդ յիշեա՛ զամենայն հաւատացեալս ի Քեզ եւ ողորմեա՛ ամենեցուն:
-
15.03.2025|
00:01
Քրիստոս, Որդի Աստծո, ներողամիտ ու բարեգութ,
Արարչական սիրովդ գթա Քեզ դավանողներիս,
Քո ողորմությամբ քավիր և ԹՈՂՈՒԹՅՈՒՆ ՏՈՒՐ մեր մեղքերին:
-
14.03.2025|
00:01
Իմաստութի՛ւն Հօր Յիսուս, տո՛ւր ինձ զիմաստութիւն զբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի Քո յամենայն ժամ, ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա՛ զիս. եւ ողորմեա՛ Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:
-
13.03.2025|
00:01
Հասեալքս ի ժամ երեկոյիս ամենեքեան անդադար փառաւորեմք զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։
█б╒/other" rel="nofollow">Այլ